Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն և ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը լարված հեռախոսազրույց են ունեցել Իրանին դիմակայելու ուղիների վերաբերյալ, ինչը հերքել է նախկինում տարածված այն պնդումները, թե նրանք միասնական դիրքորոշում ունեն Թեհրանին միջուկային զենքի ձեռքբերումն արգելելու հարցում։ Ըստ որոշ տեղեկությունների՝ Թրամփը Նեթանյահուին ասել է. «Ես ուզում եմ դիվանագիտական լուծում իրանցիների հետ: Ես հավատում եմ լավ գործարք կնքելու իմ կարողությանը»:               
 

Հետևենք իրադարձությունների զարգացմանը և Ֆրեդովիչի երկրին մաղթենք անցավ կործանում՝ գոնե նարկոզով

Հետևենք իրադարձությունների զարգացմանը և Ֆրեդովիչի երկրին մաղթենք անցավ կործանում՝ գոնե նարկոզով
01.02.2025 | 12:02

ՈՒրեմն, Փոլ Վուլֆովից կար Ամերիկայում, աշխատեց պաշտպանության փոխնախարար, հետո՝ Համաշխարհային բանկի տնօրեն: Այդ կարգավիճակում էլ եկավ Հայաստան 1998-ին, ժողվարչապետ Դարբինյանի հետ ինչ-որ մեծ գործեր արեց Հայաստանի համար: Թեպետ շատ բարձր քաղաքական պաշտոններ երբեք չի զբաղեցրել, սակայն առանցքային դեմք էր ԱՄՆ-ում, խորքային պետության հզոր սյուներից մեկն էր:

Սա 90-ականների սկզբին հոդված գրեց, որն այնուհետ համալրվեց ու խմբագրվեց նախագահ Ջորջ Բուշի աշխատակազմում և դարձավ ԱՄՆ աշխարհաքաղաքական հայեցակարգ: Սրա առանցքային միտքը հետևյալն էր. այն պետությունը, որն ավելի արագ, ավելի էֆեկտիվ է զարգանում Միացյալ Նահանգներից, պիտի դիտարկվի որպես ազգային անվտանգության սպառնալիք, և նրա դեմ պետք է կիրառվեն բոլոր միջոցները, այդ թվում՝ ռազմական: Նշեմ, որ նման քաղաքական կոնցեպտ կարող էր երևան գալ միայն Ամերիկայում, քանզի միայն անգլոսաքսերն են, որ տառապում են ծայրահեղ էգոիզմով, էգոցենտրիզմով, իրենց համարում եմ տիեզերքի կենտրոն և իրենց իրավունք են վերապահում պարազիտությամբ ապրել ու զարգանալ՝ այլոց զրկանքների հաշվին: Լավ, ընդունենք, ինչ-որ մի երկիր խելոք, առանց որևէ մեկին գլխացավ պատճառելու զարգանում է Ամերիկայից արագ, ինչո՞ւ եք այդ զարգացումը համարում ձեզ սպառնալիք, որտե՞ղ է գրված, որ ոչ ոք իրավունք չունի ձեզ գերազանցել: Ինչևէ, սա է անգլոսաքսերի բարոյական կրեդոն:

Եվ գերմանական այսօրվա ողբերգությունը բխում է հենց Վուլֆովիցի հայեցակարգից:

Հիշեցնեմ, որ 2022 թ. արտահոսք տեղի ունեցավ RAND Corpօration-ից, որտեղից աշխարհն իմացավ ու զարմացավ, որ հակառուսական սանկցիաների հիմնական «շահառուն» գերմանական արդյունաբերությունն է, ոչ թե ռուսականը, որը հանդգնություն ունեցավ արտահանել Ամերիկային հավասար արտադրանք՝ լինելով չորս անգամ փոքր պետություն: Այժմ գերմանական արտադրողը փակում է իր արդյունաբերական հզորությունները Գերմանիայում և տեղափոխում արտասահման, հիմնականում՝ Միացյալ Նահանգներ, որտեղ էներգակիրները 4-5 անգամ էժան են:

Վուլֆովիցի գաղափարներն այսօր էլ դոմինանտ են Ամերիկայում, այդ պարազիտ երկրի համար անընդունելի է որևէ պետության կամ դաշինքի քայլ, որը կարող է ինչ-որ չափով վնասել ամերիկյան հեգեմոնիային: Եվ Թրամփն այդ քաղաքականության հավատարիմ զինվորն է:

Այսպես, երեկ Դոնալդ Ֆրեդովիչը միայն իրեն բնորոշ բութ և լկտի ձևով հայտարարել է, որ ԲՌԻԿՍ երկրները չպետք է անգամ երազեն միասնական տարադրամի, դոլարից հրաժարվելու մասին, քանզի, видите ли, դա կթուլացնի դոլարի դերն աշխարհում, իսկ այն հանգամանքը, որ միասնական տարադրամը կարող է օգտակար լինել ԲՌԻԿՍ երկրների համար, Թրամփին ընդհանրապես չի հետաքրքրում, և նա 100 տոկոսանոց մաքսահարկեր է խոստանում ԲՌԻԿՍ երկրներին: Նա իրականությունից կտրված է, ապրում է 1950-ականների ամերիկյան հզորության պատրանքներով և մատ է թափ տալիս աշխարհի ամենահզոր տնտեսական և ռազմաքաղաքական տերությունների վրա:

Բայց քանի որ Ֆրեդովիչը նաև տգետ է ու անասուն, ինչպես և բոլոր ամերիկացիք, նա չի պատկերացնում, որ ինչ-որ մեկը նույնպես կարող է իր դեմ սանկցիաներ կիրառել: Օրինակ, Ռուսաստանն ու Չինաստանը: Մի թիվ եմ ասում և հետևությունները թողնում ընթերցողի ճաշակին:

Ուրեմն, հազվադեպ հողերի մետաղների 70 տոկոսը Ամերիկան ստանում է Ռուսաստանից ու Չինաստանից: Կարո՞ղ են այդ երկրները ուղղակի հրաժարվել այդ մետաղների էքսպորտից Միացյալ Նահանգներ՝ որպես պատասխան քայլ:

Իհարկե, կարող են, մանավանդ որ շատ չեն տուժի, հազվադեպ հողերի մետաղների գների բարձրացումը կկոմպենսացնի էքսպորտի նվազումը:

Բայց ահա Դոնալդ Ֆրեդովիչի մտքով էլ չի անցնում, որ մեկը կարող է իր Ամերիկայի դեմ պատժամիջոց կիրառել՝ անասուն է նա որովհետև: Հավելեմ, որ հազվադեպ հողերի մետաղների 70 տոկոսից զրկվելու դեպքում Միացյալ Նահանգները կհայտնվի առնվազն քարե դարում մի քանի ամսից՝ կզրկվի էլեկտրոնիկա, սպառազինություններ արտադրելու հնարավորության 70 տոկոսից, ինչը, անշուշտ, ավելի մեծ վնաս է, քան Ռուսաստանի և Չինաստանի համար ամերիկյան շուկայի կորուստը: Ես էլ չեմ խոսում համալրող դետալների չինական, ռուսական ուրանի էքսպորտի մասին Ամերիկա, առանց որի այդ երկրի տնտեսությունից բան չի մնա, Ամերիկան Ռուսաստան չէ, Ստալինը չի դրել դրանց արդյունաբերության հիմքերը, և առանց սերտ ինտեգրման և կոոպերացիայի պարզապես չի գոյատևի:

Մի խոսքով, Միացյալ Նահանգների էլիտան չի գիտակցում, որ դարձել է Շերխան՝ նախկինում հզոր, բայց այսօր պառավ մի վագր, որն այլևս ի վիճակի չէ ջունգլիներում գերիշխել, որն իր քաղաքականությունն իրականացնելիս մնացել է Տաբակիների հույսին: Քիպլինգի Շերխանը դա այդպես էլ չհասկացավ և զրկվեց մորթուց, իսկ ինչից կզրկվի Միացյալ Նահանգները, երբ իսկապես ջղայնացնի իր լկտիությամբ Ռուսաստանի և Չինաստանի առաջնորդներին՝ կտեսնենք շատ մոտ ապագայում:

Հետևենք իրադարձությունների զարգացմանը և Ֆրեդովիչի երկրին մաղթենք անցավ կործանում՝ գոնե նարկոզով:

Ամեն…

Արտյոմ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 1286

Մեկնաբանություններ